Չինական Հուասի քաղաքի հիվանդանոցներից մեկում վերջերս յուրահատուկ հիվանդ հայտնվեց: Դա երկու տարեկան Սյաո Ֆեն էր, որի փորը այքան էր ուռել, որ երեխան կարծես հղի լիներ: Ի զարմանս բժիշկների, այդ ֆանտաստիկ աղտորոշումը մասամբ հաստատվեց: Տղայի ներսում ապրում էր պարազիտ պտուղ, հաղորդում է Daily Mail-ը:
Բժիշկները արագ հեռացրեցին այդ պտուղը, քանի որ երեխայի փորը այնքան էր ուռել, որ խանգարում էր շնչելուն: Ռենգենից հետո բժիշկները հայտնաբերեցին, որ երեխայի փորում ապրում և զարգանում էր նրա երկվորյակ եղբայրը: Պտղի բոյը 20սմ էր, նրա ողնաշարը, ձեռքերն ու ոտքերը ամբողջովին ձևավորվել էին:
Պարազիտ երկվորյակը իր ավագ եղբոր որովայնի երկու երրորդը զբաղեցրել էր: Բժիշկները ասել են, որ այդպիսի երկվորյակներ լինում են այն ժամանակ, երբ բեղմնավորման ժամանակ ձվաբջիջում ճիշտ բաժանում չի կատարվել:Բժիշկ Ջոնաթան Ֆանարոֆը Կլիվլենդից ասում է, որ որոշ սիամական երկվորյակներ կարող են հաջողությամբ գոյատևել, սակայն ոչ այն դեպքերում, եթե մեկը մյուսին “կլանել է”:
Tags: Չինաստան