«New York Times»-ը հրապարակել է մի հետաքրքիր վերլուծություն, ըստ որի Միջին Արևելքը կարող է վերակազմավորվել՝ բաժանվելով 14 նոր պետության: Փորձառու քաղաքական վերլուծաբան և լրագրող Ռոբին Ռայթը ներկայացրել է Միջին Արևելքի նոր բաժանումը քարտեզի հետ միասին: Ըստ վերլուծության՝ Իրաքը, Սիրիան, Սաուդյան Արաբիան, Եմենն ու Լիբիան մասնատման վտանգի տակ են գտնվում:
Այսպես Սիրիայի և Իրաքի բաժանման հետևանքով կձևավորվի 4 նոր պետություն՝ Ալևիստան՝ Լաթակիա կենտրոնով, Քուրդիստան՝ Էրբիլ կենտրոնով, Բաղդադն ու Դամասկոսը ներառող Սունիստան և Շիիստան՝ Բասրա կենտրոնով: Ռայթը գտնում է, որ Սաուդյան Արաբիայում շուտով ներքաղաքական հակասություններ կծագեն՝ բերելով մասնատման: Հորմուզի նեղուցի շրջանում կառաջանա Արևելյան Արաբիստան, Հիջազում՝ Արևմտյան Արաբիստան, Եմենին մոտ գտնվող շրջաններում Հարավային Արաբիստան, հյուսիսում՝ Հյուսիսային Արաբիստան, իսկ երկրի կենտրոնական հատվածում կկազմավորվի Վահաբական Արաբիստանը՝ Էր Ռիադ կենտրոնով:
Գալով Եմենին՝ վելուծաբանը նշում է, որ այն բաժանվելու է Հարավային և Հյուսիսային մասերի, իսկ Լիբիայի պարագայում ստեղծվելու է երկու առանձին պետություն: Այսպես Լիբիայի արևելքում տեղակայվելու է Սիրենքայան՝ Բինգազի կենտրոնով, իսկ արևմուտքում՝ Թրաբլուսգարփ պետությունը: Հնարավոր է, որ Լիբիայի հարավ-արևմուտքում էլ առանձնանա Ֆիզան:
Tags: Միջին Արևելք
