Անաստեյշան կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումից հետո կրկնակի մաստեկոմիա է անցել

Anastacia

Անաստեյշան երկրորդ անգամ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ լինելու ախտորոշումից հետո կրկնակի մաստեկոմիա է անցել:

45-ամյա երգչուհին այդ մասին հայտնել է կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ իրազեկման մեկամսյակի շրջանակներում՝ երկրպագուներին տեղեկացնելով իր ապաքինման մասին:

Անաստեյշան հայտնել էր, որ առաջին անգամ իրեն կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշում տվել էին 2003թ-ին:

Այնուհետև նա այս տարվա փետրվարին կրկին նույն ախտորոշումն էր ստացել և ստիպված հետաձգել է Եվրոպա կատարելիք իր շրջագայությունը:

Անաստեյշան իր այս հիվանդության պատճառ համարում է ստրեսը, քանի որ իր ընտանիքում ոչ ոք կրծքագեղձի քաղցկեղ չի ունեցել:

Անաստեյշան նաև սրտի հիվանդություն ունի և նրա սրտխփոցները ժամանակ առ ժամանակ երեք անգամ ավելի արագ են լինում, քան սովորաբար, ուստի նա դրանք կարգավորելու համար դեղամիջոցներ է օգտագործում:

Այնուամենայնիվ երգչուհին, խոսելով իր առողջական վիճակի մասին, նշել էր, որ իր հիվանդությունները նրան դարձրել են այն ինչ որ ինքը կա հիմա:

 

Tags: