Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում գնացքի ռելսերի վրա սեքսով զբաղվող զույգը հայտնվել է գնացքի տակ: Պատահարի հետևանքով կինը տեղում մահացել է, իսկ տղամարդն էլ զրկվել է երկու ոտքից: Այժմ հիվանդանոցում բուժվող արկածախնդիր տղամարդը պատահածի վերաբերյալ ասել է. «Տուն վերադառնալիս ցանկացանք ինչ-որ խենթ բան անել: Հիմա շատ եմ վշտացած տեղի ունեցածի համար»:
«Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ մեկ ամիս առաջ էլ նման դեպք գրանցվել էր Դանիայում, երբ երիտասարդ զույգը սեքսի համար ընտրել էր ֆուտբոլային դաշտի մեջտեղի կլորակը: Այդ ժամանակ մարզադաշտի անվտանգության ծառայությունը սահմանափակվել էր նրանց դաշտից հեռացնելով:
Tags: Ուկրաինա
