Թուրքիայում սովորող մի խումբ ադրբեջանցիներ նախատեսում են մայիսի 10-ին բողոքի ակցիա անցկացնել, հաղորդում է ադրբեջանական “Contact.az”-ը:
Այդ կերպ երիտասարդները ցանկանում են արտահայտել իրենց բողոքը. Ադրբեջանի պաշտոնական շրջանակները պարտադրում են ուսանողներին անպայման մասնակցել Հեյդար Ալիևի 90-ամյակի կապակցությամբ անցկացվող տոնակատարություններին:
Երտասարդներից մեկը (վերջինս չի ցանկացել հրապարակել իր անունը) “Թուրան” գործակալությանը տեղեկացրել է, որ իրենք պատրաստվում են մայիսի 10-ին Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիա կազմակերպել`ընդդեմ ադրբեջանական բանակում զինվորների մահվան:
Նշենք, որ 1923թ. մայիսի 10-ին ծնվել է Ադրբեջանի Հանրապետության 3-րդ նախագահ Հեյդար Ալիևը:
Tags: ադրբեջան