“Greenpeace”-ի ակտիվիստները դադարեցրել են ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խաղը

i“Կանաչների” ակցիան 5 րոպեով դադարեցրել է  “Բազելի” ու “Շալկե-04”-ի հանդիպումը: Խաղի 4-րդ րոպեում կազմակերպության ներկայացուցիչները հատուկ ճոպաններով իջել են “Սենտ-Յակոբ Պարկ” ստադիոնի տանիքից, որտեղ հատուկ պաստառ են տարածել “Մի վնասեք Արկտիկան “ կոչով: Ավելի ուշ խաղը  շարունակվել է:

“Greenpeace”-ի ակցիան  ռուսական “Գազպրոմին” է ուղղված եղել, որը գերմանական “Շալկե”-ի տիտղոսակիր հովանավորն է հանդիսանում:

Ավելի վաղ այս շարժման ակտիվիստները փորձել էին բարձրանալ Պեչորյան ծովում գտնվող  “Գազպրոմնեֆտ” ընկերության  “Պրիռազլոմնայա” նավթահարթակ` Արկտիկայում իրականացվող  նավթարդյունահանման դեմ ակցիայի նպատակով:

Tags: