«Աուդի»-ի սրահում գտնվող 5 անձինք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

103Հոկտեմբերի 2-ին, ժամը 02.10-ի սահմաններում, «Աուդի A-6» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով սրահում գտնվող 5 անձինք մարմանական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: