“ADAM” սոցիոլոգիական ծառայությունը Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին համաժողովրդական հարցում է իրականացրել: Օգոստոսի 14-ից սեպտեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածում հարցմանը մասնակցել են 1000 մարդ:
Համաձայն հարցման արդյունքների`հարցվածների 40,7%-ը նյութական ծանր պայմաններում է ապրում: 19,1%-ը կցանկանր ընդմիշտ լքել Ադրբեջանը: 39,7%-ը կարծում է, որ առաջիկա 3 տարվա ընթացքում իրենց կյանքը ավելի կվատանա: Վերջին 3 տարվա ընթացքում Ադրբեջանցիների 36,8%-ը ստիպված է եղել շատ հաճախակի կաշառք տալ:
Հարցվածների 53.7 %-ը կարծում է, որ որոշ ընդդիմադիր կուսակցությունները համախմբող Ժողովրդական ուժերի ազգային խորհուրդը`Ռուստամ Իբրահիմբեկովի գլխավորությամբ, Ադրբեջանի կյանքում դրական դեր է խաղում: Ըստ 46%-ի`իշխանությունները պետք է փոխվեն, քանի որ կառավարություն չի ցանկանում որևէ բարեփոխում իրականացնել: Այն հարցին, թե ում կցանկանայիք տեսնել որպես երկրի նոր նախագահ, հարցվածների 43.8%-ը պատասխանել է`ընդդիմության ներկայացուցչին:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 9-ին:
