Բարակ Օբաման Դենիել Դեյ-Լյուիսի դերում` Ստիվեն Սպիլբերգի ֆիլմում

Ստիվեն ՍպիլբերգՀայտնի ռեժիսոր Ստիվեն Սպիլբերգը նկարահանել է մի բավական տարօրինակ հոլովակ, որի գլխավոր դերում հանդես է գալիս ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, բայց, նա մարմնավորում է ոչ թե ինքն իրեն, այլ դերասան Դենիել Դեյ-Լյուիսին: Վերջինս հայտնի է հենց Սպիլբերգի մեկ այլ` «Լինկոլն» ֆիլմով:

Ստիվեն Սպիլբերգի խոսքերով` Օբամայի մասնակցությամբ հոլովակը ծիծաղելի տրեյլերն է միայն մի ֆիլմի, որ ինքը մտադիր է նկարահանել մոտ ժամանակներս:

Հոլովակը թերևս իրոք ծիծաղելի է, քանի որ, հեղինակի խոսքերով, կադրում նախ հայտնվում է Դենիել Դեյ-Լյուիս` մարմնավորելով Բարակ Օբամային, ապա ԱՄՆ նախագահն ինքն է կերպավորում դերասանին:

Բարակ Օբաման խոստովանել է, որ իր համար նկարահանվելիս ամենադժվարն է եղել ազատվելը իր իսկ առոգանությունից: