Համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը
Ազգային ժողովին դրվել է քննարկման ընթացիկ քառօրյայի ընթացքում,
և այսօր հերթական ընթերցումից հետո որոշվեց քննարկումն ու քվեարկությունը
հետաձգել մինչև վաղը՝ նկատի ունենալով նախագծում որոշ ճշտումներ
կատարելու անհրաժեշտությունն ու այն, որ փաթեթը պետք է ներկայացվի
ամբողջությամբ: Վաղը ԱԺ կներկայացվի ամբողջական փաստաթուղթը,
որն էլ կդրվի քվեարկության:
