Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի տնտեսական հարցերի գծով գլխավոր խորհրդական Յիղիթ Բուլութը խոսել է վերջին տարիներին երկրում նկատվող տնտեսական առաջընթացի մասին՝ քննադատելով ձախ ուժերի տեսակետները: Այս մասին հաղորդում է թուրքական «Ռադիկալը»:
«Հարցս ուղղում եմ այսօր իրենց ձախ, սոցիալիստ և արդար համարողներին: Վերջին 60 տարում երկրի բանկային համակարգի մասին որևէ բան խոսե՞լ եք: Վերջին 60 տարում աշխատավորների իրավունքների հետ կապված մի բան ասե՞լ եք: Եթե ասել եք, ապա ես սոցիալիստներից ներողություն կխնդրեմ»,-ասել է Բուլութը՝ նշելով, որ իրական սոցիալիստը վարչապետ Էրդողանն է: «Եթե այս երկրում իսկական սոցիալիստ կա, ապա դա Ռեջեփ Թայիփ Էրդողանն է»,-հայտարարել է Յիղիթ Բուլութը:
Tags: Թայիփ Էրդողան, թուրքիա
