Մոսկվա-Գյանջա (Գանձակ) չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում: Ինքնաթիռում գտնվել է 162 ուղևոր, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:
Թռիչքի ժամանակ Ադրբեջանի քաղաքացի Ռասիմ Ամիրասլանովը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիրավորել է ավագ ուղեկցորդուհուն և ուղևորներին:
Չնայած օդանավի հրամանատարը կոչ էր արել կարգը պահպանել, վերջինս չի արձագանքել և փորձել է մտնել օդաչուների խցիկ: Դրանից հետո օդանավի հրամանատարը մոտակա օդանավակայանում հարկադիր վայրէջք կատարելու մասին որոշում է կայացրել:
