Ուկրաինուհի վհուկները հավաք են կազմակերպել Կիևի մերձակայքում, ինչին ստիպված են եղել միջամտել ոստիկանները` բնակիչների ահազանգից հետո, հայտնում է «Կոմերսանտը»:
Կանայք կասկածելի ծես են կատարել Տետիևում: Նրանք հավաքվել են շենքերից մեկի տանիքում, ամբողջովին մերկացել ու սկսել թափահարել իրենց ներքնազգեստը:
Ժամանած ոստիկաններն առգրավել են կանանց կախարդության միջոցները` ներքնազգեստները, և վառել, սակայն անգամ ոստիկանությունում չեն կարողացել պարզել նրանց ծեսի բուն նշանակությունը:
Քաղաքի բնակիչների կարծիքով՝ վհուկները կամ ամպերն են քշել, կամ երաշտ են «կանչել»:
Այս առնչությամբ աղբյուրը նշում է, որ Ռուսաստանում և Ուկրաինայում շատերն են հավատում կախարդությանը: Միայն 2013-ին ռուսաստանցիները 30 մլրդ ԱՄՆ դոլար են ծախսել կախարդության համար:
tert.am
