Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը դադարեցվել է. թուրք պատգամավոր

երկաթգիծԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը դադարեցվել է, հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական  կուսակցության պատգամավոր Էնսար Օգյութը, հաղորդում է “1news.az”-ը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների` Արդահանից ընտրված թուրք պատգամավորն ասել է, որ երեք պետությունները  պետք է վերանայեն նախագծի բյուջեն։

“Եթե նոր միջոցներ չգտնվեն, ապա այդ նախագիծը հնարավոր է չիրականացվի”,-ասել է պատգամավորը՝ նշելով, որ այս պահին շինարարական աշխատանքները չեն շարունակվում։

Թուրք պատգամավորը նշել է նաև, որ երկաթուղու շահագործումից հետո բեռնափոխադրումների ծավալը կհասնի տարեկան 26 միլիոնի՝ ներկայիս 6 միլիոնի փոխարեն։

Նշենք, որ 76 կմ երկարությամբ երկաթգծի թուրքական հատվածի կառուցումը սկսվել է 2008թ.-ի մայիսի 4-ին։