Հոկտեմբերի 1-ին, ժամը 12.50-ին, 1963 թ. ծնված Ահարոն Ս.-ն ոստիկանության Արթիկի բաժնում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, «ՈւԶՌԳՄ» տիպի պայթուցիչ, 7,65 մմ տրամաչափի` 14 և 5,45 մմ տրամաչափի 16 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 18.00-ին, 1952 թ. ծնված Վլադիկ Հ.-ն ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել 5,45 մմ տրամաչափի 230 փամփուշտ և ինքնաձիգի 7 պահունակ:
Նույն օրը, ժամը 20.30-ին, ոստիկանության Քաջարանի բաժանմունք է ներկայացել 1962 թ. ծնված Սուրեն Ի.-ն և կամավոր հանձնել 5,45 մմ տրամաչափի` 68, 7,62 մմ տրամաչափի 59 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 20.30-ին, 1957 թ. ծնված Նազարեթ Բ.-ն ոստիկանության Մուշի բաժնում
կամավոր հանձնել է 9 մմ տրամաչափի ինքնաշեն ինքնաձիգ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
