Արմեն Աշոտյանն էլ է շատ ջերմ հիշում իրենց դպրոցի հավաքարարներին ու պահակներին, բայց…

Armen-Ashotyan-e1353497924244Խորհրդարանում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Կառավարության որոշմամբ դպրոցի հանրակրթական հաստատություններում հսկայական թվով հաստիքների կրճատմանը: «Արդյունքում ստեղծվել է ոչ միայն նոր գործատուների բանակ, այլև լարվածություն հանրակրթական հաստատություններում: Եվ փաստացի, իրավիճակը առանձին աշխատողների՝ տնօրեններից մինչև մանկավարժներ, ստիպում է, որպեսի նրանք կատարեն այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են հավաքարարությունը, պահակությունը, դռնապանությունը և այլն: Ի՞նչ տրամաբանությամբ, նպատակով ու ակնկալիքով է իրականացել այդ գործընթացը»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Արմեն Աշոտյանը պատասխանեց, տարիներ շարունակ բոլորս հանդուրժել ենք մի իրավիճակ, երբ պետական բյուջեում դրված հաշվարկային միավորները, հաստիքներն ու դրույքները և փաստացի զբաղեցրած հաստիքներն ու դրույքներն իրար չեն համապատասխանում:

«Պետական բյուջեում ամրագրված է շուրջ 10 000 տնտեսական հաստիք, այն դեպքում, երբ փաստացի աշխատում է 18 հազար մարդ: Այսինքն, պետության կողմից տրամադրված աշխատավարձն ինչ որ կերպ կիսվում է 18 000 հոգու մեջ՝ իջեցննելով աշխատանքի արդյունավետությունն ու մոտիվացիան: Մենք ընդամենը բանաձևել ենք մոտեցում մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների համար հաստիքացանկ, 100-200 և 300-ից ավելիների համար համապատասխան հաստիքացանկ, որտեղ, ելնելով դպրոցի կարիքներից, հստակ ֆիքսել ենք, թե ինչպես ենք պատկերացնում համապատասխան դրույքների բաշխումը: Որևէ կրճատման մասին խոսք լինել չի կարող»:

Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ իր ձեռքի տակ կան որոշ ցուցանիշներ, ըստ որի հաշվի առնված չէ դպրոցի տարածքը. «Պատկերացնում եք՝ 20 000 քմ տարածք ունեցող դպրոցն, օրինակ, ունենա 2 հավաքարար: Դա ոչ միայն ֆիզիկապես հնարավոր չէ անել, այլ եթե ուսուցիչներն էլ սկսեն հավաքարարություն անել, էլի չեն կարողանա»:

Արծվիկ Մինասյանը նաև հարցրեց, թե ինչու այս քայլերը ձեռնարկվեցին հենց այսօր՝ սոցիալական այս լարված վիճակում, երբ աշխատանք գտնելը չափազանց բարդ է:

«Ամենևին պարտադիր չէ, ր այդ բարեփոխումը տեղի ունեն ի հաշիվ այն օժանդակ անձջնակազմի, որն ըստ էության նաև դպրոցական միջավայր է ստեղծում»,-նկատեց պատգամավորը:

Արմեն Աշոտյանն արձագանքեց. «Ես էլ եմ շատ ջերմ հիշում մեր դպրոցի հավաքարարներին ու պահակներին, բայց այնուհանդերձ պատասխանատու եմ կոնկրետ համակարգի գործունեության արդյունավետության համար: Զարմանալի է, որ դուք այս տարիների ընթացքում  չեք պահանջել, որ պետական բյուջեով հաշվարկված միավորները, դրույքաչափերն ու հաստիքները իրար մոտ լինեն: Զարմանալի է, որ ընդդիմությունը երբևէ նման հացր չի բարձրացրել: Իսկ այսօր ընդամենը կրճատումների նախաշեմին 5-6 հազար հոգու սիրտը շահելու համար մենք խոսում ենք այս թեմայի մասին: Արդյունավետության բարձրացման, աշխատուժը ստվերից հանելու խնդիր կա: Դպրոցներում եղել են և կան այսպես կոչված մեռյալ հոգիներ, երբ ձևակերպված են մարդիկ, հավաքարարներ, պահակներ, որոնք աշխատանքի չեն գալիս և այդ գումարը, ըստ մամուլի, ինչ որ տեղ է հոսում: Բա չկճատե՞նք այդ հաստիքները, չդադարեցնե՞նք պետական բյուջեի մսխման այդ տարբերակը,-հարցրեց նախարարը:

Tags: