Ֆրանսիական լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչության հայտարարությունը, հաղորդում է, որ 17 երկիր, որոնց թվում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ավստրալիան, որոշել է օգնություն տրամադրել սիրիացի փախստականներին: Հայտնի է, որ այդ երկրները պատրաստ են ընդունել մոտ 10 հազար սիրիացի փախստականի: Նախատեսվող ծրագրի իրականացումը կսկսվի 2014 թվականից:
Նշենք, որ Սիրիայում ներքաղաքական պայքարի սկզբից ի վեր մոտ 2 մլն մարդ է լքել երկիրը, որոնց հիմնական մասը բնակեցվել է հարևան երկրներում տեղակայված ճամբարներում՝ Լիբանանում, Իրաքում, Թուրքիայում և Հորդանանում:
Tags: Սիրիա
