
Կառավարությունն ի զորու չէ դիմակայել օլիգարխների քմահաճույքներին, իսկ
Փաշինյանին հետաքրքրում են միայն անձնական ամբիցիաները:
Այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերջապես կարողացավ
Ծածկած շուկային վերաբերող իր հարցերն ուղղել վարչապետին,
քանի որ նա ներկայացել էր ԱԺ: Սակայն հարցուպատասխանից ստացվեց
հակամարտություն: ՛՛Մշակույթի և քաղաքաշինության նախարարներն
ինձ զեկուցել են իրենց կատարած աշխատանքների մասին: Շուտով կընդունվի
համապատասխան որոշում՛՛.,- սա էր Տիգրան Սարգսյանի չափազանց
կարճ պատասխանը, որը վրդովվեցրեց Նիկոլ Փաշինյանին. ՛՛Պարոն վարչապետ,
Ձեր Չինաստանում գտնվելը ավելի խոսուն էր, քան Ձեր
պատասխանը, ես չհասկացա, թե դուք ինչ եք ասում: Դուք երևի հերթական անգամ
բան չունեք ասելու: Պարզ է միայն մի բան. Ձեր
կառավարությունն ի զորու չէ դիմակայել օլիգարխների քմահաճույքներին: Գոնե
երեք րոպե խոսեիք, հասկանայինք՝ բան ունեք ասելու:
Ձեր պատասխանից բխում է միայն, որ ՀՀ-ն չունի կառավարություն, այլ միայն
կառավարության առանձին անդամներ՛՛:
Տիգրան Սարգսյանը նախ հայտնեց, որ ինքը չի իջնի վիրավորանքների
մակարդակի, քանի որ հարգում է ԱԺ-ն, բայց խոսքի վերջում,կարծես, նյարդերը տեղի տվեցին. ՛՛Պարոն Փաշինյան, Ձեզ բովանդակային
խնդիրները չեն հետաքրքրում, Ձեզ ոչ շուկան է հետաքրքրում,
ոչ քաղաքացիները, այլ միայն Ձեր ամբիցիաների, քաղաքական ռեյտինիգի խնդիրը,
Ձեր գնահատականները ամեն հարցի դեպքուն նույնն են և արդեն ձանձրացրել են:
Այո, մենք ունենք խնդիրներ, այդ թվում նաև Ծածկած շուկայի հետ: Բայց եղել
են շատ բուռն քննարկումներ, բանավեճեր, որոնց
հետևել են ՀՀ քաղաքացիները՛՛, – ասաց վարչապետը՝ կրկին բոլոր հարցերն,
ըստ էության, անպատասխան թողնելով:
