Ռուսաստանում Greenpeace-ի ակտիվիստները մեղադրվել են պիրատության մեջ

greenpeace-activistGreenpeace-ը չորեքշաբթի հայտարարել է, որ ռուսական նավթարդյունահանման հարթակի մոտ բողոքի ակցիա կազմակերպած իր ակտիվիստներից 14-ը մեղադրվել են պիրատությամ մեջ, որի համար մինչև 15 տարի ազատազրկում է նախատեսվում:

Արգենտինայից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Ռուսաստանից և Շվեդիայից ակտիվիստները սեպտեմբերի 18-ին ռուսական ափամերձ շրջանի սահմանապահների ձերբակալած Greenpeace-ի 30 ակտիվիստների շարքում էին:

Greenpeace-ը տեղեկացնում է, որ հինգշաբթի և ուրբաթ մի քանի այլ ակտիվիստների ևս մեղադրանք կներկայացվի: Բոլոր 30 ակտիվիստներ գտնվում են Մուրմանսկի բանտում:

Նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը այն մասին, որ ակտիվիստները պիրատներ չեն, հույս էր արթնացրել, որ նրանց կազատեն: Սակայն վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չորեքշաբթի նշել էր, որ էներգետիկայի ոլորտի ընկերությունները պետք է ավելի խստացնեն իրենց անվտանգության չափանաիշները, իսկ կառավարությունը պետք է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի տարածքում իրենց գազի և նավթի ենթակառուցվածքների վրա հարձակում կամ ներխուժում կատարած անձանց նկատմամբ:

 

Tags: ,