«Զարուհի Փոստանջյանն այսօր ավելի թուրք էր, քան ցանկացած թուրք». Կարեն Ավագյան

karen_avagyan2ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն, անդրադառնալով Եվրախորհրդրում Զարուհի Փոստանջյանի հարցին` ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին, գրել է.

«Զարուհի Փոստանջյանն այսօր ավելի թուրք էր, քան ցանկացած թուրք, ավելի ադրբեջանցի, քան ցանկացած ադրբեջանցի։ Զարուհի Փոստանջյանն անցել է բարոյականության բոլոր սահմանները։ Քաղաքականությունը անձնական կյանք չէ, որ բարոյականության սահմանները անցնես այնքան, որքան սիրտդ է ուզում։

Զարուհի Փոստանջյանի հերթական զառանցանքը Եվրախորհրդում իր մեջ, բացի դավաճանությունից, սեփական երկիրը փնովելուց, պիտակավորելուց, ոչինչ չէր պարունակում։ Սրա նմաններն են մեր երկրի պրոբլեմները, ովքեր սեփական ճղճիմ PR-ի համար խաղում են երկրի հեղինակության և շահերի հետ։ Ամոթ է։

Հիմա պարզ է, թե ժամանակին ինչպես է Զարուհուն հաջողվել ստորագրություններ կորզել ադրբեջանական և թուրքական պատվիրակություններից»,-գրել է նա։

Tags: ,