«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանն, անդրադառնալով Զարուհի Փոստանջյանին ուղղված քննադատություններին` կապված ԵԽԽՎ-ում նրա հարցի հետ` ուղղված Սերժ Սարգսյանին, գրել է. «ԽՆԴՐԱՆՔ. Զարուհի Փոստանջյանի մասին ամեն ինչ կարելի է գրել ու ասել։ Միայն հանրապետական պատգամավորներին թախանձագին խնդրանք ունեմ. համեմատության համար մի գործածեք «թուրք» բառը։ Նախ՝ դա այլատյացություն է։ Եվ… 2010 թվականին այդ թուրքերի հետ (Բուրսայում, Երեւանում) բավականին ջերմ ֆուտբոլ էիք դիտում։ Թուրքը բացասականին համարժեքը չէ։Կարելի է օգտագործել «Զառան ֆուտբոլային դիվանագիտություն է» ձեւակերպումը։ Իսկ Փոստանջյանը վաղուց պետք է մոռացված լիներ մեր քաղաքական հրապարակում։ Բայց դե, Րաֆֆին նրան է նախընտրում»,-գրել է նա։
