Բոլիվիայում թմրավաճառները թռիչքի ընթացքում ինքնաթիռից մեկ մլն դոլարով պայուսակ են գցել, որը պետք է վերցնեին հանցագործների մեղսակիցները, սակայն նրանցից շուտ ոստիկաններն են այն որսացել: Դրա համար մի քանի մարդու ձերբակալելու անհրաժեշտություն է եղել:
Պայուսակում տարարժեք դոլարանոց թղթադրամներ են եղել, դրանցից մի քանիսը` պարագվայական բանկի կնիքով:
Բոլիվիան կոկաին արտադրող երկրների եռյակի մեջ է մտնում:
Tags: թմրավաճառ