Հոփկինսի համալսարանի աշխատակիցները հայտարարել են, որ հյուսիսկորեական Յոնբենում միջուկային ռեակտորի աշխատանքի վերականգնումը հաստատող լուսանկարներ ունեն:
Ջոն Հոփկինսի անվան ամերիկա-կորեական ինստիտուտի փորձագետները սեպտեմբերի սկզբին հայտնել են իրենց կասկածները: Սեպտեմբերի 19-ով թվագրված տիեզերքից կատարված լուսանկարներում երևում է , որ ռեակտորի խողովակներից սպիտակ ծուխ է բարձրանում: Բացի այդ լուսանկարներում երևում է, տաք ջրի` սառեցման համակարգ լցվելու պրոցեսը, ինչը, ըստ մասնագետների, խոսում է էներգիայի արտադության ու գեներատորների աշխատանքի մասին:
Յոնբենում միջուկային ռեակտորի աշխատանքը դադարեցվել էր 2007-ին` 6 կողմի բանակցությունների ընթացքում ձեռքբերված համաձայնության շրջանակներում: Սակայն, ապրիլի սկզբին Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը տեղեկացրել էր, թր ԿԺԴՀ-ն մտադիր է վերականգնել ռեակտորի աշխատանքը:
Ի դեպ, Հյուսիսային Կորեան իրեն միջուկային կայսրություն է հայտարարել դեռևս 2005-ին: 2006,2009,2013-ին երկրի իշխանությունները ստորգետնյա միջուկային փորձարկումներ են անցկացրել, որոնք միջազգային հանրության կողմից հավանության չեն արժանացել ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից զանազան պատժարգելների պատճառ դարձել:
Tags: ԿԺԴՀ