ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է մասնակցել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ կառավարության աշխատանքի դադարեցման ու պետպարտքի լիմիտի վերաբերյալ բանակցություններին:
Օբամայի խոսքով, նա դեռևս հույս ունի, որ բյուջետային ճգնաժամում “կհաղթի սթափ միտքը”:
Հանրապետական Ջոն Բեյերը հայտնել է, որ նախագահի հետ խոսակցությունը մոտ մեկ ժամ է տևել ու եղել է շատ հարգալից, սակայն անարդյունք:
Պլանավորվում էր, որ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ նախագահի հանդիպումից հետո կողմերը կարող են ելք գտնել բյուջետային ճգնաժամից` պայմանավորվելով պետհիմնարկների աշխատանքը վերսկսելու վերաբերյալ:
Tags: Օբամա