«Siemens» ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատակիցների զանգվածային կրճատումների վերաբերյալ: Ընկերության` սեփական միջոցները խնայելու ձգտումը ավելի քան 15 հազար մարդու գործազուրկ կդարձնի:
Կրճատումները նախատեսվում են հաջորդ տարվա ընթացքում ու հնարավորություն կտան տնտեսելու 6 մլրդ եվրո: Ամենաշատ կրճատումներ կլինեն գերմանական «Siemens»-ում: Արհմիությունները համաձայնեցրել են 7500 աշխատանքային տեղի կրճատման հարցը, սակայն «Siemens»-ի ղեկավարությունը շարունակում է բանակցությունները այդ հարցով: Քանի որ ողջ աշխարհում «Siemens»-ի ձեռնարկություններում աշխատակիցների թիվը հասնում է 370 հազարի, ապա խոսքը գնում է աշխատանքային ռեսուրսների 4%-ով նվազման մասին:
Tags: «Siemens»
