Մանկապղծության մեջ մեղադրվող ՌԴ-ում Կոլումբիայի դեսպանը հրաժարական է տվել

pic_d30260f7d802499633bd54fd4534072bՌԴ-ում Կոլումբիայի դեսպան Ռաֆայել Ամադորը մանկապղծության անանուն մեղադրանքների համատեքստում պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել: Դրա մասին գրում է կոլումբիական La Fm ռադիոկայանն իր կայքում:

Ամադորը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից, քանի որ չի կամենում վնասել կոլումբիական կառավարությանը: Նրա խոսքով, հիմա ինքը կենտրոնացնելու է ջանքերն իր անմեղությունն ապացուցելու վրա: Նա կարծում է, որ իր հասցեին հնչած մեղադրանքը քաղաքական ինտրիգի մի մաս է կազմում: Ով է դրա հետևում կանգնած` Ամադորը չի հայտնել:

Կոլումբիայի դեսպանի հասցեին մանկապղծության մեղադրանքներ հնչեցին օրեր առաջ:  Radio Santa Fe-ի տվյալներով, Ամադորին մեղադրեցին նրանում, որ նա կոլումբիացի ուսանողներին Ռուսաստանում թոշակ ստանալու համար սեքսի է դրդել: Հիմա նրա նկատմամբ Կոլումբիայի իշխանությունները ծառայողական ստուգում են կատարելու:

Ամադորը Ռուսաստանում Կոլումբիայի դեսպան է դարձել 2011-ին: Մինչ այդ նա Կոլումբիայի կառավարությունում  տարբեր պաշտոններ է վարել:

 

Tags: