Լամպեդուզա կղզու ափերի մոտ ավելի քան 60 ներգաղթյալ է խեղդվել

o_831882Իտալական  Լամպեդուզա կղզու մոտ նավի խորտակումից ավելի քան 60 մարդ է զոհվել: Նրանցից երկուսը երեխաներ են: Փոքր նավի վրա գտնվում էին աֆրիկական երկրներից, այդ թվում Սոմալիից  մոտ   500 անօրինական ներգաղթյալներ: Ականատեսները հաղորդում են, որ նավը սկսել է այրվել ափից մի քանի կմ հեռավորության վրա և սուզվել է: Քչերին է  հաջողվել լողալով ափ հասնել: Մինչ այժմ նավի վրա գտնվածներից մեծ մասը  համարվում են անհետ  կորած, հաղորդում է  “Россия 24″ հեռուստաալիքը:

Tags: