Հոկտեմբերի 5-ին կմեկնարկի ԿԻՆՈԱՇՈՒՆԸ

DSC04805ԿԻՆՈԱՇՈՒՆՆ ծրագիրն այս տարի կմեկնարկի Գյումրիից՝ հոկտեմբերի 5-ին, քանի որ քաղաքն այս տարի հայտարարված է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Հոկտեմբերյան աշնանային կինոտոնը այս տարի նվիրվում է Հայ կինոյի 90-ամյակին:

«Առաջին անգամ այն իրականացնելուց հանդիպեցինք բազմաթիվ խոչընդոտների, բայց այս տարի պահանջարկը մեծացավ: Ծրագիրը գնալով ձնագնդի պես թափ է առնում ու մեծանում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

Նրա համոզմամբ բոլոր մարզերի եւ համայնքների համար սա սպասելի տոն է: Այն դառնում է կինոյի տոն ամբողջ հանրապետության համար:

Այս տարի առաջին անգամ ԿԻՆՈԱՇՆԱՆ շրջանակներում, կազմակերպիչները, հայտարարել են կինոմրցույթ՝ «Երեւանն իմ քաղաքն է թեմայով»: Մրցույթը նվիրվում է Երեւանի 2795-րդ տարեդարձին:

ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանի պնդմամբ ԿԻՆՈԱՇՈՒՆՆ ընդարձակվում եւ ձեռք է բերում տոնական տրամադրություն: Կինոաշնանը բոլորը մասնակցում են, կինոն ամենամասսայական արվեստն է.

«Այնտեղ, որտեղ կա իրական արվեստ եւ տքնաջան աշխատանք, չի կարող զիջել իր տեղը, արվեստը երբեք իր տեղը չի զիջի: Կինոաշունը բազմաշերտ է, բազմաոլորտ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Tags: