Բելգիայի 44-ամյա բնակիչ Նաթան Ֆերհելստը,որը կին էր ծնվել, նույնիսկ մի քանի վիրահատություններից հետո չի կարողացել հաշտվել իր նոր մարմնի հետ: Տրանսսեքսուալը, ինքն իր նկատմամբ այնպիսի զզվանք էր զգում, որ որոշեղ կամավոր հեռանալ կյանքից: Բժիշկները նրան օգնեցին, հաղորդում է բրիտանական BBC հեռուստաընկերությունը:
Նաթան Ֆերհելստը պատմել է, որ առաջ իրեն Նենսի էին անվանում, նա ամբողջ կյանքը ցանկացել է դուր գալ ծնողներին, որոնք տղա էին երազում ունենալ: Չնայած բելգիացին երեք ավագ եղբայր ուներ, այնուամենայնիվ մայրն ու հայրը ոչ մի կերպ չեն հաշտվել աղջիկ ունենալու մտքի հետ: 2009- 2012 թթ ընթացքում Ֆերհելստը սեռափոխության երեք վիրահատություն է տարել, բայց ստացված արդյունքը իրեն չի երջանկացրել : Արդյունքում բելգիացին դիմել է իրեն ենթարկեն էվտանզիայի, որը իր երկրում արդեն 10 տարի ազատ գործում է:
Բժիշկները ասում են, որ տղամարդը կյանքից հեռացել է հանգիստ և առանց ցավի:
Բելգիայում էվտանզիայի թոյլատրություն ստանալը շատ խիստ է: Մարդը, որ ցանկանում է կամավոր հեռանալ կյանքից, պետք է բազմազան հետազոտություններով անցնի, որպիսզի ցույց տա, որ հոգեկան հիվանդ չէ: Էվտանզիայի հարկավոր է դիմել մի քանի անգամ:
Հիմնականում այդ սարսափելի ընթացակարգին դիմում են 60-ից բարձր թոշակառուները կամ քացկեղից տառապողները: Սակայն քիչ չեն այն դեպքերը, երբ էվտանզիայի համար դիմում են մինչև 30 տարեկան երիտասարդները: Ներկայում երկրի իշխանությունները վերանայում են անչափահասների ինքնասապանության դիմելու օրենքի նախագիծը: Անցնող տարում Բելգիայում գրանցվել է 1432 էֆտանզիայի դեպք, որը 25% ավել է, քան 2011 թվին:
Tags: էվտանզիայի