Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է հոկտեմբերի 5-ից ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում սկսվող Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզական հավաքի ծրագիրը:
Հոկտեմբերի 5-ին` ժամը 18:00-ին, Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում կանցկացնի իր առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռվի հարցազրույցներ ունենալ Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների հետ:
Հոկտեմբերի 6-ից 9-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում երիտասարդական հավաքականը կանցկացնի փակ մարզումներ:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, «Հրազդան» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ ՌաֆայելՆազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Հոկտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա 2015թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Ֆրանսիա ընտրական հանդիպումը:Խաղի սկիզբը՝ ժամը 21:00-ին:
Այնուհետև, հոկտեմբերի 11-ից 13-ը Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի փակ մարզումներ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին, «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Հոկտեմբերի 14-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2015թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Ղազախստան ընտրական հանդիպումը: Խաղի սկիզբը՝ ժամը 18:00-ին:
Tags: սպորտ, ֆուտբոլ