Իտալիայի պաշտոնիայի տեղեկություններով Լամպեդուսա կղզու մոտակայքում տեղի ունեցած նավաբեկության վայրում 94 մահացած մարդկանց մարմիններ են հայտնաբերել, ավելի քան 200 մարդ դեռևս անհետ կորած են համարվում:
Լամպեդուսայի առողջապահության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա Պիերտո Բարտոլոն նշում է, որ հինգշաբթի տեղի ունեցած նավաբեկության հետևանքով մահացածների թիվը կարող է աճել, քանի որ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Իտալիայի ափամերձ շրջանի հսկիչներից մեկի խոսքով՝ նավի վրա աֆրիկացիներ էին, որոնք փորձում էին անօրինական կերպով մուտք գործել Եվրոպա: Նավը Լամպեդուսա կղզու մոտակայքում հրդեհվել էր և ջրասույզ եղել՝ հարյուրավոր ուղևորների ջրի մեջ թողնելով: Նավաբեկությունից հետո 150 մարդ է փրկվել:
