Իրանում նոր օրենքը թույլ է տալիս տղամարդկանց ամուսնանալ 13-ամյա իրենց որդեգրած դուստրերի հետ, ինչը մտավախություններ է առաջացնում, որ երկրի նոր նախագահը այնքան էլ առաջադեմ չէ, ինչպես կարծում էին:
Նախագահ Հասան Ռուհանին ընդունվում էր որպես նոր, մեղմ տարր հակասական միջինարևելյան երկրի կառավարությունում, սակայն նոր օրենքի հաստատումը ցույց է տալիս, որ անհանդուրժողական երկրում ծայրահեղական համոզմունքները չեն վերացել:
Իրանի պառլամենտի անդամները հաստատել են օրենքը, որտեղ ասվում է, որ աղջիկները իրենց հայրիկի թույլատվությամբ կարող են ամուսնանալ 13, իսկ տղաները՝ 15 տարեկան հասակում:
Նոր օրենքը մտահոգություններ է առաջացրել մարդու իրավունքների պաշտպանների շրջանակներում:
Իրանի արդարադատության խմբի հետ աշխատող իրավաբան Սադի Շադրը հայտնել է, որ օրենքը օրինականացնում է մանկապղծությունը՝ ավելացնելով, որ Իրանի մշակույթում որդեգրած երեխայի հետ ամուսնանալու ավանդույթը չի եղել:
Դեռևս պարզ չէ երկրի կառավարման խորհուրդը վերջնականապես կհաստատի այն, թե ոչ, սակայն օրենքը ակտիվիստների մոտ վրդովմունք է առաջացրել:
Tags: իրան
