Ռուսաստանը հայտարարել է, որ Լիբիայում Ռուսաստանի դեսպանատան վրա երեկ ամբոխի հարձակումից հետո իրենք երկրից տարհանել են իրենց դիվանագետներին:
Ռուսաստանի տեղեկություններով՝ լիբիացի օդուժի պաշտոնիայի սպանությունից հետո, որը ենթադրաբար ռուս կին է իրականացրել, չորեքշաբթի տեղի ունեցած հարձակման ընթացքում դեսպանատան աշխատակազմը չի տուժել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնում է, որ իրեք որոշել են տարհանել իրենց դեսպանատան աշխատակիցներին, երբ Լիբիայի արտաքին գործերի նախարարը տեղեկացրել էր Ռուսաստանի դեսպանին, որ իրենք անկարող են պաշտպանել դեսպանատունը:
Լուկաշևիչի տեղեկություններով՝ հինգշաբթի դեսպանատան աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները բարեհաջող անցել են Թունիսի սահմանը:
Tags: լիբիա
