Երկրագնդի վրա առաջացած կոնֆլիկտների լուծմանը նպաստելու համար Վլադիմիր Պուտինը առաջադրվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու

պուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջադրվել է  Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու:

Պուտինին առաջադրել է ակտիվիստների մի խումբ՝ պնդելով, որ նա նպաստում է երկրագնդի բոլոր կոնֆլիկտների լուծմանը:

Քիմիական զենքի օգտագործման կապակցությամբ Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումը կասեցնելու նրա փորձերը նույնպես որպես օրինակ է բերվել:

Հանձնարարական նամակում նշված էր, որ Վլադիմիր Պուտինը ոչ միայն իր երկրի սահմաններում է խաղաղություն պահպանում, այլև նպաստում է երկրագնդի վրա առաջացած կոնֆլիկտների լուծմանը:

Ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնը ևս պաշտպանել էր Պուտինի թեկնածությունը՝ նրա քայլերը համեմատելով ԱՄՆ-ի նախագահի գործողությունների հետ, որը նույն մրցանակը ստացել էր 2009թ-ին:

Նախկինում այս մրցանակը տրվել է Մարտի Լյութեր Քինգին, մայր Թերեզային և Դեսմոնդ Տուտուին:

Այս տարվա հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերի 11-ին, 2014թ-ի Նոբելյան խաղաղության մրցանակի համար թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը լրանում է փետրվարին:

 

Tags: