ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Տոկիոյում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցել Իրանի հետ, եթե վերջինս հստակ միջոցներ ձեռնարկի իր միջուկային ծրագրից հրաժարվելու համար:
Սեպտեմբերի վերջին Քերին հայտարարել էր, որ Թեհրանի հետ միջուկային զենքի հարցում հնարավոր է համաձայնության գալ 3-ից մինչև 6 ամիս ժամանակամիջոցում: Քերին, պատասխանելով այն հարցին, թե Վաշինգտոնը Իրանից կոնկրետ ինչ քայլեր է սպասում, պետքարտուղարը նշել է, որ իրանական իշխանությունները ստուգիչ հանձնաժողովի համար կարող են բացել Փորդոուի ուրանի հարստացման գործարանը, ստորագրել Միջուկային զենքի տարածման կանխարգելման համաձայանգիրը, ինչպես նաև ինքնակամ հրաժարվել սահմանված չափից ավել ուրանի հարստացումից:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Քերին նշել է նաև, որ Իրանի հետ վերջին առնչությունը միջուկային խնդրի կարգավորման հույս է ներշնչում, սակայն «խոսքերը չեն կարող փոխարինել գործին»:
