ՌԴ Պետդուման մի խումբ դիտորդներ կուղարկի Ադրբեջան՝ նախագահական ընտրություններին հետևելու նպատակով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ “ԱՊԱ” գործակալության` պատվիրակությունը գլխավորելու է Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովը:
Պատվիրակության կազմում կլինեն պատգամավորներ՝ խորհրդարանական բոլոր խմբակցություններից։ “Եդինայա Ռոսիա”-ն կներկայացնեն Օլեգ Լեբեդևը, Գաջիմեթ Սաֆարալիևը, Նադեժդա Շկոլկինան, Մուրադ Գաջիևը, Զաուր Գեկիևը, Սվետլանա Մաքսիմովան, Սվետլանա Ժուրովան և այլք, Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունը՝ Կազբեկ Թայսաևը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ Իլյա Դրոզդովը, “Սպրավեդլիվայա Ռոսիա”-ն՝ Ալլա Կուզմինան։
Ադրբեջանում նախագահական ընտրություններ կայանալու են հոկտեմբերի 9-ին:
Tags: ադրբեջան