ԵԱՀԿ առաքելությունը արձանագրել է, որ Ադրբեջանի քաղաքացիներին պարտադրում են մասնակցել Իլհամ Ալիևի հանրահավաքին

2Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում առավել բարենպաստ դիրքերում է՝ ի համեմատություն մյուս թեկնածուների, նշված է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարության հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության երկրորդ ընթացիկ զեկույցում: Այն ընդգրկում է սեպտեմբերի 13-ից 26-ը ընկած ժամանկահատվածը,հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ թեկնածուների ընտրարշավը տարվում է ոչ թե քաղաքական հարթակների բազայի վրա, այլ կառուցվում է հավակնորդների անձնական բնավորությունների վրա և բնորոշվում է հիմնավոր բանավեճերի պակասով:
Փաստաաթղթի համաձայն՝ զանգվածային լրատվամիջոցների մոնիթորինգը վկայում է, որ գործող նախագահի գործունեությունը լրատավական թողարկումներում մյուս թեկնածուների համեմատ ավելի շատ է լուսաբանվում:
Դիտորդական առաքելությունն անցկացրել է 21 քարոզչական միջոցառումների մոնիթորինգ, որից 17-ը եղել է Ալիևի օգտին: Ընդ որում՝ արձանագրվել է Իլհամ Ալիևի գլխավորած կուսակցության նախընտրական հանրահավաքներին հարկադրաբար մասնակցության երեք դեպք: Ուսանողներին հարկադրում են մինչև վերջ մասնակցել հանրահավաքներին:
Ըստ զեկույցի` մի շարք թեկնածուներ բողոքել են պաշտոնյաների կողմից ռեգիոններում իրենց հանդիպումենրի համար տարածքների տրամադրման հարցում խոչընդոտելուց:
Զեկույցում ընդգծված է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի թեկնածու Ջամիլ Հասանլիին զգուշացման մասին:

Tags: ,