Ադրբեջանում “Բուլլա-Դենիզ”-ը շարունակում է այրվել

1Օգոստոսի 17-ին Ադրբեջանի “Բուլլա-Դենիզ” խոշոր հանքավայրում սկսված հրդեհը դեռ շարունակվում է, հաղորդում է “Կոնտակտ” կայքը: Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են նաև մասնագետներ ԱՄՆ-ից, սակայն կրակի դեմ պայքարը դեռ հաջողությամբ չի ավարտվում:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) այս հարցում  նախընտրում է լռել և սեպտեմբերի 13-ից հետո հրդեհի մասին տվյաներ հանրությանը չի տրամադրել: Ըստ կայքի` Ադրբեջանի պետական ապարատը արդեն երկու ամիս է` համբերատար և լուռ հետևում է վերջին տասը տարում Ադրբեջանի խոշորագույն կրակածին աղետին:
Ըստ փորձագետների` հրդեհի հետևանքով օրական այրվում է 2,5-3 մլն խմ գազ, և հրդեհի բռնկման օրվանից մինչ այժմ այրվել է 45 մլն դոլարի գազ:
“Բուլլա-դենիզ” հանքահորի թիվ 90 հորատանցքում հրդեհը ծագել է 5868 մ խորության վրա հորատման աշխատանքներ կատարելու ժամանակ: Օգոստոսի 17-ին տեղի է ունեցել գազի բաց արտահոսք, որից հետո հրդեհ է բռնկվել: “Բուլլա-դենիզ”-ը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 80 կմ հեռավորության վրա:

Tags: