Հսկայական իշամեղուները հարձակվել են Չինաստանի Շենսյի նահանգի բնակիչների վրա: Միջատները 5 սմ երկարություն ու 7,5 սմ թևերի բացվածք ունեն: Ոմանք կարծում են, որ իշամեղուների ագրեսիվության պատճառը երաշտն է, մյուսները պատճառը պրոգրեսն են համարում: Գիտնականները կարծում են, որ հիմա պարզապես այդ միջատների ագրեսիվության շրջանն է ու պետք է հեռու մնալ հնարավորինս: Ցավոք, իշամեղուների խայթոցից արդեն 19 մարդ է մահացել: 500-ն էլ լուրջ տուժել են: Միջատները պարսերով “դարանակալում են” բնակիչներին ու անսպասելի հարձակվում ու մահացու խայթում: Հակաթույն դեռևս չկա: Տուժածներից շատերին հիվանդանոց են տեղափոխում ծայրահեղ ծանր վիճակում: Տեղի իշխանությունները մշակել են իշամեղուների պարսերի դեմ պայքարի ձև` հրշեջները հայտնաբերում ու հրկիզում են դրանց փեթակները: Հիվանդանոցնեում հատուկ խմբեր են ձևավորվել, որոնք բուժում են իշամեղվի խայթոցից տուժածներին: Վտանգավոր շրջաններում նման իրավիճակում առաջին օգնություն ցուցաբերելու դասընթացներ են անցկացվում:
Միջատաբանները կարծում են, որայդ ագրեսիվությունը բեղմնավորման շրջանի հետ է կապված, որն ավարտվում է հոկտեմբերի վերջին: իսկ հիմա, Կենտրոնական Չինաստանի բնակիչները պարզապես պետք է զգուշանան:
Tags: Չինաստան
