Էրդողանը առայժմ չի որոշել առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում

erdoganԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առայժմ հստակ մտադրություն չունի իր թեկնածությունը առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում: «Ես առայժմ որոշում չեմ կայացրել այս հարցի վերաբերյալ»,-ասել է Էրդողանը:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ վարչապետը նշել է, թե իր ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցությունը հիմնված է խորհրդակցության համակարգի վրա: «Ես աշխատելու եմ իրագործել այն նպատակները, որոնք իմ առջև կդնի կուսակցությունը»,-նշել է վարչապետը:

 

Tags: