Եվրոպայում ապրող ադրբեջանցիները բողոքել են միջազգային հանրության անտարբերությունից

2Հոկտեմբերի 3-ին Եվրոպայում ապրող ադրբեջանցիները ցույց են կազմակերպել Եվրոպական խորհրդարանի շենքի առջև:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ցույցին մասնակցել են մոտ 300 ադրբեջանցի: Ցուցարարները իրենց մտահոգությունն են հայտնել “Ադրբեջանի տարածքի 20%-ի օկուպացիայի նկատմամբ միջազգային հանրության անտարբեր վերաբերմունքի առնչությամբ”:

Ադրբեջանցիները կոչ են արել նաև, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների, “արդար գնահատական տալ Խոջալուի ցեղասպանությանը”:

Նրանք պահը բաց չեն թողել` սոցիալ-տնտեսական զարգացման և քաղաքական կայունության պահպանման հարցում “Ադրբեջանի մեծ հաջողությունները ընդգծելու համար”:

Ըստ կայքի` ցույցն անցել է խաղաղ պայմաններում`առանց որևէ միջադեպի:

Tags: