Նախորդ ուսանողական մարզական խաղերի չեմպիոնը պարտվեց

img_0088ՖԻՄԱ-ի մարզասրահում պայքարը շարունակեցին Հայաստանի ուսանողական մարզական  խաղերի ծրագրով հանդբոլիստների մրցաշարի մասնակիցները:
Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ` հեշտորեն առավելության հասնելով Ագրարային համալսարանի թիմի նկատմամբ` 32:8 (14:5) հաշվով: Մրցաշարում երկրորդ անընդմեջ հաջողությանը հասավ նաև Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ընտրանին, որը լարված
պայքարում 20:18 (10:5) հաշվով հաղթեց նախորդ խաղերի չեմպիոն Երևանի պետհամալսարանի թիմին:
Անզիջում բնույթ կրեց նաև Արցախի պետական համալսարանի և Ժողտնտեսության թիմերի մրցամարտը: Արցախցիներն ավելի արագաշարժ էին և դա էլ օգնեց նրանց հանդիպումն ավարտելու իրենց օգտին` 32:18 (10:5) հաշվով:

Վերջինիս թիմի մարզիչ Սլավիկ Հարությունյանը, որը նախկինում խաղացել է Ադրբեջանի պատանեկան հավաքականում, Հայաստանի ՖԻՄԱ-ի կազմում, դժգոհեց առաջին խաղի մրցավարությունից, հայտնելով, որ սխալներ են եղել և դա է պատճառ դարձել իր գլխավորած հավաքականի պարտության: Խանգարել են անհիմն հեռացումները: «Հավասար ուժեր ունեցող հավաքականներ են պայքարում: Հույս ունենք, որ մրցանակակիր կդառնանք: Մեր բուհում երկու տասնյակ երիտասարդ է կանոնավոր հանդբոլ պարապում: Պայմանները բարվոք են, ապահովված ենք գնդակներով»,- ասաց Հարությունյանը:

Այսօր կկայանան հետյալ հանդիպումները.

14:00 Երևանի ՊԻ – ԺՏԻ
15:00 ԵՊՀ – Վանաձորի մակավարժական ինստիտուտ
16:00 Ագրարային համալսարան – Արցախի պետական համալսարան

Tags: , ,