Արամ Մանուկյանը համոզված է, որ գլխավոր դատախազի քվեարկությունը սարքած խաղ էր

Aram-Manukyan12-e1351887034315ԱԺ ճեպազրույցի ժամին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն, անդրադառնալով խորհրդարանում գլխավոր դատախազի փակ, գաղտնի քվեարկությանը, ասաց, որ իրենց խմբակցության բոլոր անդամները դեմ են քվեարկել, միաժամանակ հավատում են բոլոր նրանց, ովքեր ասում են, որ դեմ են քվեարկել և անգամ գիտեն մարդիկ, ովքեր հաստատ դեմ են քվեարկել, բայց այդ մասին չեն հայտարարում:

Արամ Մանուկյանը,  հիմք ընդունելով բոլոր իրար հակասող փաստերը, համոզված է, որ այդ քվեարկությունը սարքած խաղ էր:  «Մասնավորապես՝ մի քանի քվեաթերթիկների վերաբերյալ, որ նույն քվեաթերթիկները մի դեպքում միայն կողմն էր քվեարկած, անվավեր էին համարել, հետո երկուսն էին քվեարկած, դրանք իրար հակասող հայտարարություններ են, մեկ դրանք կողմ էին հաշվել, մեկ` դեմ էին հաշվել, մեկ անվավեր և խճճվել էին իրենց իսկ բացատրությունների մեջ, նույնիսկ տվյալներ ունենք, որ մինչև 20 ձայնի չափ խախտումներ են եղել: Ելնելով դրանից` մենք դիմել ենք հայտարարած քաղաքական ուժին և անհատներին, որ պետք չէ մեղավոր փնտրել, պետք չէ իրար մեղադրել, պետք չէ ապացուցել, որ իրենք դեմ են քվեարկել, այլ դա ընդունել որպես սադրանք և այդ սադրանքին ընդառաջ չգնալ»,-ասաց Արամ Մանուկյանը:

 

Tags: