Ադրբեջանցիների 86 տոկոսը նախընտրում է նախագահի թեկնածու Իլհամ Ալիևին

Իլհամ ԱլիևԱդրբեջանի հասարակական կազմակերպությունների համագործակցության միությունը հրապարակել է երկրում հաջորդ շաբաթ սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ անցկացված մոնիթորինգի արդյունքները: Միության համանախագահ Ռուֆիզ Ղոնախովը հրապարակել է մոնիթորինգի երկրորդ փուլի արդյունքները: Այս անգամ հարցումները անցկացվել են երկրի 5 շրջաններում: «Ընդհանուր առմամբ երկրի 11 նահանգներում հարցումներ անցկացվել են 78 շրջաններում: Հարցումներին մասնակցել է մոտ 19500 քաղաքացի»,-նշել է միության ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ մոնիթորինգը անցկացվել է, պարզելու համար, թե Ադրբեջանի բնակչությունը առաջիկա նախագահական ընտրություններում որ կուսակցությանն ու թեկնածուին է ավելի շատ վստահում: «Հարցվածների 86,46 տոկոսը նախապատվությունը տալիս է գործող նախագահ Իլհամ Ալիևին»,-հայտարարել է Ղոնախովը:

Tags: