«Շարժում 1988/25» գիրքը նվիրված է Ղարաբաղյան շարժման 25-ամյակին

1988-Երբ 1988թ.-ին մենք հավաքվում էինք Իգոր Մուրադյանի տանը, ապա առաջ էինք քաշում Ղարաբաղի, իսկ այնուհետև նաև անկախության խնդիրները Արդյունքում մենք այսօր ունենք դե-ֆակտո անկախ Արցախ Իսկ ազատությունը լիարժեք ստացանք,-  այսօր հրավիրված  մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հանրային խորհրդի  նախագահ Վազգեն Մանուկյանը

Ըստ նրա, ղարաբաղյան շարժումը կարելի է բաժանել 2 հիմնական մասի` դա փիլիսոփայական և գաղափարական ալիքն էր, որը ցնցեց ողջ ԽՍՀՄ-ը և «մարդկային գործոնը», այսինքն այն ինչ անում և ասում էին հասարակ մարդիկ:
Մանուկյանը կարծում է, որ  շարժումը, որը իր առաջին ծիլերն է տվել դեռևս խրուշևյան շրջանից 1988թ.-ին հսկայական ազդեցություն ունեցավ Խորհրդային միության հետագա փլուզման վրա:
-Այն ժամանակ, երբ Հայաստանում փողոց էին դուրս գալիս հազարավոր մարդիկ Մերձբալթիկայում անցկացվում էին առաջին զգույշ սակավաթիվ ցույցերը ԽՍՀՄ-ում գրեթե բոլորը վախենում էին մասսայական ակցիաների դեմ բիրտ ուժի կիրառումից, իսկ հայ ժողովուրդը թոթափեց այդ վախը, ինչը շատերի համար անհավատալի էր թվում,- նշեց նա:
Իր հերթին, «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանն էլ  նշեց, որ ներկայումս Հայաստանում մեծանում է մի սերունդ, որը շատ քիչ բան գիտի 1988թ.-ի շարժման մասին
-Նախագիծը նախօրոք նախատեսված չէր Գաղափարը առաջացավ նրանից հետո, երբ Ստեփանակերտից հաղորդագրություն ստացա այն մասին, որ ստեղծվել է շարժման 25-ամյակի հարցերով զբաղվող պետական հանձնաժողով: Առավել համոզվեցի, որ պետք է նման նախագիծ սկսել, երբ մեր լրագրողների հետ հավաքեցինք դրան նվիրված առաջին ժողովին և ես  սկսեցի ներկայացնել գաղափարը` ասելով, որ դե հիշում եք, թե դա ինչպես է եղել և զարմացած աչքեր տեսնելով հասկացա, որ մեր լրագրողներից մի քանիսը ծնվել են 1988թ.-ից հետո, իսկ մնացածը`1988թ.-ին եղել են մեկ-երկու տարեկան,- նշեց Արա  Թադևոսյանը:
Նա նաև նշեց, որ  իրենք չեն հավակնում ներկայացնել շարժման ողջ պատմությունն ու էությունը, այլ ընդամենը մասնակիցների խոսքերով պատմել այն ինչ եղել:

Մարիամ Հովհաննիսյան

Tags: