Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգներում ՄԱԿ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո անց են կացվել տարբեր միջոցառումներ` նվիրված ՀՀ Անկախության 22-ամյակին: Նյու Յորքի Սուրբ Վարդան մայր տաճարում հանդիսավոր պայմաններում մատուցվել է նաեւ հանրապետական մաղթանք:
Համայքային կառույցների մասնակցությամբ կազմակերպված տոնական ձեռնարկներին եւ համերգներին ելույթներով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը` կարեւորելով հայրենիքի նվիրական այդ օրվա տոնակատարությանը երիտասարդության մասնակցությունը, սփյուռքահայ ազգային կյանքում հայակերտման միտված ջանքերը, որոնք կոչված են առավել ամրապնդելու Հայաստան-Արցախ-Սփյուռք շարունակական միաձուլումը:
Ի դեպ, այս տարի` սեպտեմբերի 21-ին, առաջին անգամ Ամերիկայի Հայոց Արեւելյան Թեմի Առաջնորդարանը եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մի քանի տասնյակ երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել էին հեծանվավազք, որը հավակնում է դասվել ԱՄՆ արեւելյան ափում ՀՀ Անկախության տոնի ամենամյա միջոցառման բարի ավանդույթների շարքին:
ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Վաշինգտոնում
Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 22-ամյա տարեդարձին:
Միջոցառմանը մասնակցեցին եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին եւ դեսպանության անձնակազմին անկախության օրվա կապակցությամբ իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուղղեցին 200-ից ավելի հյուրեր: Նրանք բարձր գնահատեցին անկախության տարիներին Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները, իրենց երկրների հետ անկախ Հայաստանի բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հետ այս տարիներին հաստատված ջերմ հարաբերությունները:
Միջոցառումը, որին ներկա էին Սպիտակ տան, Պետքարտուղարության, ԱՄՆ այլ գերատեսչությունների բարձրաստիճան այրեր, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր այրեր, ամերիկահայ համայնքի անդամներ, անցավ ջերմ բարեկամական մթնոլորտում:
Համայքային կառույցների մասնակցությամբ կազմակերպված տոնական ձեռնարկներին եւ համերգներին ելույթներով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը` կարեւորելով հայրենիքի նվիրական այդ օրվա տոնակատարությանը երիտասարդության մասնակցությունը, սփյուռքահայ ազգային կյանքում հայակերտման միտված ջանքերը, որոնք կոչված են առավել ամրապնդելու Հայաստան-Արցախ-Սփյուռք շարունակական միաձուլումը:
Ի դեպ, այս տարի` սեպտեմբերի 21-ին, առաջին անգամ Ամերիկայի Հայոց Արեւելյան Թեմի Առաջնորդարանը եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մի քանի տասնյակ երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել էին հեծանվավազք, որը հավակնում է դասվել ԱՄՆ արեւելյան ափում ՀՀ Անկախության տոնի ամենամյա միջոցառման բարի ավանդույթների շարքին:
Tags: ՀՀ Անկախության 22-ամյակ