Բաշար Ասադը Թայիփ Էրդողանին ֆանատիկ է անվանել

Asad-Erdogan   Սիրիայի նախագահ Բաշար Ասադը լրագրող Էջե Զերեջանի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ սուր քննադատությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հասցեին: «Ինչպե՞ս մի մարդ կարող է դառնալ տասնյակ հազարարվոր մարդկանց սպանած ահաբեկիչների աջակիցը: Սա ցույց է տալիս, որ Էրդողանը արդար մեկը չէ: Թուրք ժողովուրդը պետք է իմանա, թե նա ինչպիսի ֆանատիկ է: Մարդը, ղեկավարվելով փակ գաղափարախոսությամբ և ֆանատիզմով, վերածվում է անձնական խնդիրներով ապրող մեկի: Նա դառնում է ամենահասարակ բարոյական արժեքներից զուրկ մեկը: Էրդողանը իրար է խառնել իր անձնական խնդիրներն ու Մուսուլման եղբայրների հետ կապված հարցերը»,-ասել է Ասադը:

Թուրք լրագրող Յըլմազ Օզդիլը իր անհամաձայնությունն է հայտնել Ասադի խոսքերի հետ, նշելով, որ «ոչ ոք չի կարող վիրավորել Թուրքիայի Հանրապետության վարչապետին»: Լրագրողը ընդգծել է, որ Ասադը փորձում է հոգեբանական պատերազմի մեջ մտնել թուրք ժողովրդի հետ:

 

Tags: ,