Ադրբեջանում բացվել է Ղարաբաղյան հետազոտությունների կենտրոն

4Այսօր`հոկտեմբերի 4-ին, Ադրբեջանում տեղի է ունեցել Ղարաբաղյան հետազոտությունների կենտրոնի բացման արարողությունը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, կենտրոնը բացվել է Ադրբեջանի նախագահին կից Կառավարման պետական ակադեմիայի և “Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի” համատեղ ջանքերով:

“Ղարաբաղյան հետազոտությունների կենտրոնը մեծ դեր կխաղա միջազգային հանրությանը Ղարաբաղի վերաբերյալ առավել ամբողջական և օղյեկտիվ ինֆորմացի տրամադրելու, ինչպես նաև Ադրբեջանի անքակտելի մասի`Լեռնային Ղարաբաղի պատմության և մշակույթի վերաբերյալ գիտնականների և մասնագետների ուսումնասիրություններին աջակցելու հարցում”,-ասել է “Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի” համակարգող խորհրդի նախագահ Օրհան Աքփերովը:

Բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչներ, Միլլի Մեջլիսի (խորհրդարան) պատգամավորներ, Ադրբեջանում օտարերկրյա պետությունների հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Tags: