Ռուսաստանի քննչական կոմիտեն կոռուպցիայի դեպքերի հետաքննության շրջանակներում պաշտպանության նախարարության նախկին պաշտոնիայից առգրավել է 57,000 ադամանդ և 19կգ թանկարժեք զարդեր:
Կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը ուրբաթ հայտնել էր, որ իրենք Յեվգենիա Վասիլևայի բնակարանից 126 միլիոն ռուբլի (3,9 միլիոն դոլար) արժողությամբ թանկարժեք իրեր են հայտնաբերել և վերադարձրել պետությանը:
Վասիլևան 2012թ-ին նաև մեղադրվել էր խաբեությամբ 11 միլիոն դոլար արժողությամբ ռազմական գույք վաճառելու մեջ:
Tags: Ռուսաստան