Սաուդյան արաբացի տղամարդուն մեքենայի տանիքին մերկ պարելու և այդ հոլովակը համացանցում տեղադրելու համար դատապարտել են 10 տարվա ազատազրկման և 2,000 մտրակի հարվածների:
Հոլովակը նկարահանած տղամարդը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման և 1,200 մտրակի հարվածների:
Երկու այլ մարդիկ դատապարտվել են երեք տարի ազատազրկման և 500 մտրակի հարվածների:
Հանրային կապերի դատախազը այս դեպքի համար տրված պատիժները մեղմ է համարել:
Չորս տղամարդիկ դատապարտվել են ալ-Քասիմ նահանգի Բորայդա քաղաքում հանրային կերպով մեքենայի վրա պարելու և հանրային բարքերը ոտնահարելու համար:
Լրատվամիջոցները հայտնում են, որ հոլովակը տեղադրվել է համացանցում, սակայն պարզ չէ արդյոք նրանց հենց միջադեպի վայրում են բռնել, թե հոլովակի միջոցով:
Ըստ տեղեկությունների ալ-Քասիմի պահպանողական և կրոնականացված ոստիկանությունը թագավորության սահմաններում ամենախիստն է:
Երկրում օրենքով արգելված է հանրային կերպով նվագել, պարել, բազմաթիվ ֆիլմեր ևս արգելված են, քանի որ դրանք ոտնահարում են կրոնական և բարոյական արժեքները:
Tags: Սաուդյան Արաբիա
